▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտասովոր դեպք Կոտայքում. հայտնաբերվել է դի, որի ակնագնդերը, մատների հյուսվածքները բացակայել են

Նոյեմբերի 15-ի երեկոյան Արզնիում հայտնաբերվել է դի՝ որոշ հյուսվածքների բացակայությամբ։

 

 

Քաղաքացու ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը՝ դատաբժշկի հետ միասին, մահճակալի վրա հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, որի արտաքին զննությամբ պարզվել է, որ բացակայում են ակնագնդերը, ստորին շրթունքը, աջ նախաբազկի առաջին մատի հոդի թիկնային մակերեսի փափուկ հյուսվածքները և ձախ դաստակի 2-3-րդ մատների փափուկ հյուսվածքները, մանր ատամնավոր եզրերով։

Ըստ դատաբժշկի՝ հնարավոր է առաջացրած լինեն կրծող կենդանիները:

Աղբյուր` Փաստինֆո

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին