▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնդապետ Նելլի Դուրյանի որդին՝ ՊԵԿ նախկին պաշտոնյան, 158 հազար դոլար եւ 53 հազար եվրո ունի

armtimes.com-ը գրում է. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության նախկին պետ Մարատ Դուրյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (04.06.2018) հետո 2018 թվականի հուլիսի 3-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։

 

 

 

 

 

 

Ըստ հայտարարագրի՝ Դուրյանն ունի 1 առանձնատուն եւ 2 հողամաս։ Շարժական գույք չունի։

Պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ Դուրյանն ունեցել է 13 մլն 700 հազար դրամ, 158 հազար դոլար եւ 53 հազար 100 եվրո։

Այս տարվա հունվարի 1-ից մինչ պաշտոնական պարտականությունների ավարտը Դուրյանը ունեցել է 6 մլն 838 հազար 900 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

 

 

Ի դեպ, Մարատ Դուրյանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի որդին է։ Մարատ Դուրյանը նաեւ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի փեսան է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին