▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Որքանո՞վ է աչքի լազերային վիրահատությունն արդյունավետ, կարո՞ղ է ծննդաբերության ընթացքում խնդիր առաջացնել

Երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցներ. Արսեն Թորոսյան

Համացանցի արձագանքն Արշակ Կարապետյանի նշանակմանը վարչապետի խորհրդական. Ո՞վ է նա

Հեղինակավոր The Economist պարբերականը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. մանրամասներ



2018-11-16 20:17:02

2014 թվականին հայրենիք կատարած հերթական այցելության ժամանակ սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշին ՀՀ այն տարիների վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել էր ֆինանսավորել «Հին Երևան» նախագիծը, որի իրականացումն այդ պահի դրությամբ վտանգված էր։

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության նիստում տեղի ունեցած վերոնշյալ նախագծի քննարկմանը:

 

 

 

 

 

 

 

 

«Իհարկե, այս թեմային չէի անդրադառնա, եթե ծանոթ չլինեի նախապատմությանը։ Ներկա գտնվելով բանակցությունների ամբողջ ընթացքին՝ կարող եմ փաստել, որ ի սկզբանե Վարդան Սրմաքեշին չէր հետաքրքրում այդ ծրագիրը, բայց հարգելով ՀՀ իշխանությունների խնդրանքը՝ միտված տնտեսական ակտիվության հարցում կառավարությանը աջակցելուն և մայրաքաղաք Երևանի պատմական տեսքը վերականգնելուն նա տվեց իր համաձայնությունը»,- գրել է Հարությունյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

Գրառման համաձայն՝ ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը ստանձնում էր պարտավորություն մեկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2015 թ.-ի նոյեմբեր ամիսը, կյանքի կոչել Երևանի կենտրոնում գտնվող այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը, ինչպես նաև կազմել նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը, որտեղ հաշվի պիտի առնվեր տարածքում առկա պատմաճարտարապետական հուշարձանների անձեռնմխելի մնալը։ Այնուհետև դրանք պետք է փոխանցվեին պարոն Սրմաքեշին նախագծի լիարժեք իրականացման համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն ՀՀ կառավարությունը թերացավ և այդպես էլ չկատարեց իր պարտավորությունները ինչպես տարածքի օտարման, այնպես էլ քաղաքաշինական և ճարտարապետական փաստաթղթերի կազմման առումով: Ավելին, բանակցությունների ընթացքում Վարդան Սրմաքեշին խնդրել էին, որպեսզի նախագծի դիմաց հնարավորինս կարճ ժամանակում կառավարությանը փոխանցի 28.5 մլն ԱՄՆ դոլար, քանի որ ծրագրի ձգձգման հետևանքով գործադիրը բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունների պատճառով հայտնվել էր ծանր կացության մեջ:

 

 

 

 

«Վարդան Սրմաքեշը հաշված օրերի ընթացքում պարտաճանաչ կերպով փոխանցել էր այդ ահռելի գումարը, սակայն արդեն երեք տարի է՝ նախագիծը շարունակ հետաձգվում է՝ զգալի վնասներ հասցնելով ներդրողին (այդ գումարը եթե օրինակ բանկում ներդներ որպես ավանդ կարելի է պատկերացնել որքան եկամուտ կստանար): Այդքանով հանդերձ հետագայում պարզվեց, որ ներդրողին տրամադրված նախագիծը լուրջ փորձագիտական խնդիրներ ունի, քանի որ շինարարության ընթացքում թաղամասի ճարտարապետական ձևի և բովանդակության տեսանկյունից սկսեցին տարբեր հարցեր ծագել: Մասնավորապես՝ բնակիչները ահազանգեցին, որ իրականացվող ներդրումների արդյունքում վտանգվում են տարածքում գտնվող պատմական արժեքները:

 

 

Ի՞նչ է ստացվում՝ մի կողմից խնդրել ենք գործարարին ներդրումներ կատարել հայրենի երկրում, մյուս կողմից պետական կառույցների ոչ ճիշտ գործելաոճի պատճառով ստեղծել ենք անհարմար իրավիճակ: Հետո ասում ենք՝ ինչո՞ւ են քիչ օտարերկրյա ներդրողները»,- գրել է Հարությունյանը։

Անդրադառնալով այս ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունների վարած քաղաքականությանը՝ Հարությունյանը նշել, որ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի անմիջական մասնակցությամբ, նախագծի հետ կապված, արդեն տևական ժամանակ է՝ ինտենսիվ բանակցություններ են ընթանում գործարարի հետ: Ծրագրի կարևորությունից ելնելով՝ Վարդան Սրմաքեշի հետ հանդիպել և քննարկումներ է ունեցել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

«Ողջունելով ՀՀ իշխանությունների այսօրինակ սրտացավ վերաբերմունքը ներդրողի հանդեպ՝ ուզում եմ վստահություն հայտնել, որ արդյունքում համայն հայության մայրաքաղաքում մենք ունենալու ենք ամենագողտրիկ վայրերից մեկը, որտեղ, իրավամբ, Հին Երևանով հպարտանալու, հիանալու և այն նորովի սիրելու ու արժևորելու հնարավորությունն է ունենալու ամեն մի հայ»,- նշել է Հարությունյանը։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.