▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

armtimes.com-ը գրում է. Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպանների համար Վճռաբեկ դատարանի որոշումն անհասկանալի ու զարմանալի է եղել:

 

 

 

 

 

 

 

Այս մասին այսօր մեր հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս նաեւ տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը քննարկում է կրկին գրավի միջնորդությամբ դատարանում հանդես գալու հարցը:

Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է երեկ՝ նոյեմբերի 15-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության կողմից ներկայացված բողոքը՝ գրավն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

 

 

Թավշյա հեղափոխությունից հետո կալանավորված Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու համար: Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը կալանավորվել էր երկու ամսով, եւ պաշտպանական կողմը, համաձայն չլինելով դատարանի որոշմանը, այն բողոքարկել էր Վերաքննիչ ատյան, որն էլ իր հերթին նրան 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:

Ըստ ՀՔԾ-ի, Ղազարյանը չի հայտարարագրել 1 միլիոն 272 հազար 900 դոլար, 218 հազար եվրո եւ 460 միլիոն դրամի գույք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Похожее изображение

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման համար, այսինքն՝ նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակատվյալները:

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, քննությամբ հիմնավորվել է, որ Վաչագան Ղազարյանն իր՝ 2017թ.-ի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում, ինչպես նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա՝ 2018թ.-ի մայիսի 17-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 460.000.000 ՀՀ դրամի, 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի չհայտարարագրմանը:


 

 

 

 

 

 

 

 

Նշվում էր, որ հաշվետու ժամանակահատվածում նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, այսինքն` վերջինը ապօրինի հարստացել է:

Հիշեցնենք նաև, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին