▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Արսեն Ջուլֆալակյանը և Դավիթ Սարգսյանը հարթեցին թյուրիմացությունը

 

Օլիմպիական փոխչեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ով առաջադրվել է «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով և «Երկիր մեդիայի» լրագրող, հաղորդավար Դավիթ Սարգսյանը հարթել են տարաձայնությունը:  

Ավելի վաղ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում արտահայտել էր իր զարմանքն այն առնչությամբ, թե ինչպես կարող էր լրագրողը հեգնական ձևով մեկ այլ անձի՝ ոչ իրեն,  հարց ուղղել իր առաջադրվելու վերաբերյալ այն դեպքում, որ իր հետ ԵՊՀ-ում միաժամանակ ուսանած այդ նույն լրագրողը պետք է որ չկասկածեր իր գիտելիքների վրա:

Պատասխանը երկար սպասեցնել չէր տվել և լրագրող Դավիթ Սարգսյանն արձագանքել էր նրա գրառմանը՝ նշելով,  որ հեգնանք չէր կարող լինել, քանի որ դա իր դաշտը չէ, բայց խմբագրական ազատությունը և հարցադրումների սրությունը թույլատրելի է համարում:

Արդյուքում՝ երկու կողմերն էլ հարթել են թյուրիմացությունը՝ պայմանավորվելով, որ պետք է  Արսեն Ջուլֆալակյանի՝ Հայաստան վերադառնալուն պես հարցազրույց անցկացնեն:

Հավելենք, որ Դավիթ Սարգսյանը տվյալ թեմայի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում նաև գրել էր հետևյալը.

«Ես ըմբռնումով եմ վերաբերվում լրագրող գործընկերներիս, ինչպես նաև ոչ քաղաքական գործիչների՝ հանրային դեմքերի, արտիստների, մարզիկների առաջադրմանը տարբեր ուժերի ցուցակներով, բայց ենթադրում եմ՝ գիտակցում են, որ իրենց կարգավիճակն արդեն այլ է, ստանձնում են քաղաքական պատասխանատվություն, որ ուժից էլ լինեն, ու պիտի պատրաստ լինեն լրագրողական ընդդիմախոսության ու քննադատության, ավելին՝ պիտի մի քիչ էլ զուսպ ու հանդուրժող լինեն: Հակառակ դեպքում թող հիշեն, որ մամուլի ուժը ոչ միայն քննադատության, այլև լռության մատնելու մեջ է: Կարծում եմ՝ «պահապան շան» գործառույթից լրագրողներիս չեն զրկել... »:

Կարդացեք նաև` Ճիշտ չէ թքել այն կաթսայի մեջ, որից շատ երկար սնվել ես. Արսեն Ջուլֆալակյան

Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին

Հասկացանք իրավիճակ է փոխվել, բայց էն կարգի, որ ամեն ի՞նչ է մոռացվել. Արսեն Ջուլֆալակյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին