▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վորոնեժում 2 և 3 տարեկան հայ երեխաներ են մահացել՝ խեղդվելով ծխից

ՌԴ Վորոնեժի մարզի Ստարայա Վեդուգա գյուղում 2 և 3 տարեկան քույրեր են մահացել՝ խեղդվելով վառարանի ծխից: Այս մասին հաղորդում է «Вести Воронеж»-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը:

 

 

 

Ծնողները մանկահասակ երեխաներին տանը միայնակ են թողել: 33-ամյա հայրն ու 27-ամյա մայրն առավոտյան մեկնել են աշխատելու՝ թողնելով երեխաներին տանը: Ամուսինը կնոջը հետ է ուղարկել, սակայն երբ վերջինս վերադարձել է, բնակելի տարածքը ծխով լցված է եղել, իսկ երեխաններն անգիտակից վիճակում են եղել:

 

 

Ըստ տեղի դատախազության՝ երեխաների ծնողները ՀՀ քաղաքացիներ են և Ռուսաստան են ժամանել 2018թ. ապրիլին՝ գրանցվելով միգրացիոն ցուցակում:

Երեխաների մահվան փաստով ստուգումներ են սկսվել: Քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին