▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում

Գրիգորյանի տարածքում ՀՀ ԱԱԾ-ի նկարահանած կադրերում հայտնի կինոօպերատորը ճանաչել է մի քանի մեքենա, որոնք կինոստուդիային էին պատկանում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի մեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում։ Այս մասին  Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։

«Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։ «Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»-ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր»,- ասաց Աթոյանցը։

Նրա խոսքով` «Հայֆիլմի» անտիկվար մեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը

Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին