▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Դոշ տվողներից» մինչև կլասիկ դրոշակակիրներ

Աշխարհի բոլոր անկյուններում հայեր եմ փնտրել ու գտել եմ. Ռոբ Անդերսոն

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

Նա մոռացնել է տվել անցյալս. Ալինա Մարտիրոսյանը՝ իր կյանքի մեծ սիրո, դժվարությունների և ծանր մանկության մասին

Պետությանը պատճառված ավելի քան 555 միլիոն դրամ վնասից վերականգնվել է 42 միլիոն դրամը



2018-11-18 16:39:51

Հայաստանի Հանրապետության  քննչական կոմիտեն շարունակում է  տարբեր բնագավառներում դրսևորած կոռուպցիոն բնույթի հանցագործության  դեպքերի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննությունը:

Քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու դեպքերի առթիվ  2018 թվականի ընթացքում հարուցվել է 125  քրեական գործ, որոնցից մի քանիսը միացվել է մեկ վարույթ:

 

 

 

                                                         

Քրեական գործերը վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ, 312.1-րդ, ինչպես նաև 178-րդ, 179-րդ, և 325-րդ հոդվածներով նախատեսված առերևույթ հանցագործությանհատկանիշներ պարունակող դեպքերին։

ՀՀ ՔԿ ստորաբաժանումների վարույթում 2018թ. նոյեմբերի 13-ի դրությամբ  քննությունն ավարտված 5 և քննվող 60 քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմում է 555.165.544 դրամ, որից վերականգնվել է 42.000.000 դրամը:

Պետությանը պատճառված վնասի վերականգնումն ապահովելու համար կալանքներ են դրվել գործով մեղադրյալների 18 բանկային հաշվի, 35 միավոր անշարժ գույքի և 6 միավոր ավտոմեքենայի վրա:

Մեղադրանք է առաջադրվել Սոցիալական աջակցության տարածքային գործակալության 70, «Հայփոստ» ՓԲ ընկերության 21 և  թիվ 1 «Ինտերնատ» ՊՈԱԿ-ի  3 աշխատակցի:

 

 

 

 

 

 

 

 

 

1 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ  ուղարկվել է դատարան:         

4  Քրեական գործով որոշում է կայացվել՝ գործով վարույթը կարճելու մասին,  որից 2-ը՝ ոչ արդարացնող հիմքերով՝ ՀՀ քրեական դատավարության 37-րդ և 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքերով, իսկ 2-ը՝ արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Կարճված քրեական գործերով պատճառված վնասը կազմել է 674.000 դրամ, որն ամբողջությամբ վերականգնվել է:

 

Քրեական գործերով կատարվում են բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝կատարված չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակըհստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք քրեաիրավականգնահատական տալու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված վնասի իրական ծավալներըպարզելու և վերականգնման ուղղությամբ:






Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.