▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

«Դոշ տվողներից» մինչև կլասիկ դրոշակակիրներ

Աշխարհի բոլոր անկյուններում հայեր եմ փնտրել ու գտել եմ. Ռոբ Անդերսոն

«Երկրի հակառակ կողմը» գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ. Նիկոլ Փաշինյան

Նա մոռացնել է տվել անցյալս. Ալինա Մարտիրոսյանը՝ իր կյանքի մեծ սիրո, դժվարությունների և ծանր մանկության մասին

Չեմ փորձում անել դա՝ հաճոյանալով ինչ-որ մեկին. Արևիկ Առաքելյանը՝ իր ցուցադրության և հայկական գործեր չներկայացնելու մասին



2018-11-19 13:42:59

 

Նոյեմբերի 27-ին «Ժան Պոլ Էքսզիստենցիալ» սրճարանում կկայանա երիտասարդ նկարչուհի Արևիկ Առաքելյանի ցուցադրությունը, որը կրում է «The Prairie » անվանումը (թարգմ. Տափաստան):

На данном изображении может находиться: текст


Asekose.am-ը
զրուցել է Արևիկի հետ ցուցադրության մանրամասների և իր աշխատանքների մասին:

Մեզ հետ զրույցում նկարչուհին նշեց, որ բուն ցուցադրությունն ինքը պատկերացնում է ներկայացման տեսքով, որի ժամանակ ինքն անձամբ գործողություններ ցույց կտա իր ստեղծագործական գործընթացից.

«Ցուցադրությունը նվիրված է հին հնդկացիներին, որոնք ապրել են Ամերիկայում: Այս շարքը բաղկացած է 10 նկարից, բոլորը նոր աշխատանքներ են, որոնց վրա ավելի քան մեկ տարի աշխատում եմ»,- նշեց Արևիկ Առաքելյանը:

Իսկ հարցին՝ ինչո՞ւ իր կողմից անդրադարձ եղավ հենց հին հնդկացիներին, նկարչուհին պատասխանեց.

«Ինձ համար վայրի ցեղերը միշտ առեղծվածային են եղել: Նրանք շատ նկարչական են, շատ եմ ուսումնասիրել նրանց կենցաղը, բնավորության գծերը և հոգեվիճակը: Նկարները հիմնականում դիմանկարներ են, որոնք ներկայացված են իմ մոտեցմամբ՝ այսինքն աբստրակտ մոտեցմամբ, դրանցում ոչ մի տեսարան չկա: Նրանց դիմանկարներից, հայացքներից ու տրված լուծումներից կարծում մե՝ նայողը կհասկանա նրանց ներքին ապրումներն ու զգացողությունները, որոնք ժամանակին ունեցել են: Իսկ թե որքանով է ինձ մոտ այդ ամենը հաջողվել, հասկանալի կլինի ցուցադրության օրը ներկա գտնվող մարդկանց արձագանքներից»,- ասաց Արևիկը:

Արևիկի խոսքով՝ իր նկարներում հիմնական շեշտը դրված է գույների վրա:

«Իմ դեպքում նկարների գույները շատ են լինում, որքան էլ որ ժամանակ առ ժամանակ փորձում եմ դրանք մի փոքր նվազեցնել: Կարծում եմ, որ հենց դրանց շնորհիվ էլ առանձնանում է իմ ձեռագիրը մյուս նկարիչներից ձեռագրից»,- նկատեց Արևիկ Առաքելյանը:

Անդրադառնալով նաև իր նկարների գնային քաղաքականությանը՝ նկարչուհին նշեց.

«Տվյալ հարցում ես միշտ հաշվի եմ առնում, թե որտեղ եմ ապրում և թե որքան ժամանակ է՝ ես գնում եմ այս ճանապարհով: Այս ամեն ինչը պետք չէ գերագնահատել, որովհետև կան մարդիկ, որոնք եթե մի փոքր «խզբզում» են, համարում են, որ շատ լուրջ կտավ են ստեղծել: Ես փորձում եմ մարդու գրպանին հարմար արժեք նշել: Չեմ ասում, որ իմ նկարները շատ մատչելի են, բայց հավաստիացնում եմ, որ հասարակության լայն շրջանակների համար դրանք հասանելի են»,- նկատեց Արևիկ Առաքելյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարչուհին տեղեկացրեց նաև, որ արդեն իսկ մտածում է իր հաջորդ ցուցադրության մասին, որը նվիրված կլինի մեքսիկացիներին.

«Նրանք նույնպես ինձ շատ հետաքրքիր են, այսինքն՝ այնտեղ, որտեղ կա գույն և զգացողություն, ինձ շատ է գրավում և ստեղծագործելու նոր միտք է տալիս: Բոլորովին վերջերս ինձ հարցրին, թե արդյոք չեմ ցանկանում հայկական գործեր ներկայացնել, ես պատասխանեցի, որ ինքս փորձում եմ  ներսումս զգացածին հավատարիմ մնալ: Այն, ինչ ես այդ պահին զգում եմ, գերադասում եմ լիարժեք կատարել, իսկ այն, ինչ չեմ զգում, չեմ էլ փորձում անել՝ հաճոյանալով ինչ-որ մեկին: Ես շատ հայրենասեր մարդ եմ, սիրում եմ հայկականը և օրինակ՝ հայկական զարդանախշերն ուղղակի, առանց զգալու օգտագործելը ես խելամիտ չեմ համարում»,- ասաց Արևիկը:

Արևիկ Առաքելյանի խոսքով՝ իր դեպքում նկարչության սկիզբը դրվել է ուսանողական տարիներին: Վերջինս ինքնուս է, չի հաճախել որևէ նկարչական դպրոց: Տարիների ընթացքում ստեղծել է մի շարք նկարներ և ունեցել է ցուցադրություններ, որոնցից առաջինը՝ «Զրույց»-ը,  կայացել է 2017թ., իսկ 2018թ. սկզբին «Նավավար» ռեստորանում ներկայացրել է իր աշխատանքները՝ օրգանական ապակիներով:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

 

Կարդացեք նաև՝ Ինչպես երիտասարդ Արևիկ Առաքելյանի` Եղեռնի թեմայով աշխատանքը հայտնվեց եվրոպական հայտնի ամսագրում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.