▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ի պարզաբանումը՝ «խոպանչիներին» հարկելու նախագծի մասին

Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում:

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը: Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ:

 

 

 

Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում:

 ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Կարդացեք նաև՝

Չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ

«Խոպանչիներին» հարկելու գաղափարը սխալ է ընկալվել. Արարատ Միրզոյան

Դեմ եմ քվեարկելու արտագնա աշխատանքից ստացած եկամուտների հարկմանը

Անելու եմ ամեն ինչ, որպեսզի սա իրականություն չդառնա. Արփինե Հովհաննիսյանը՝ Կառավարության նոր նախագծի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին