▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն վարչապետ, էլ չի կրկնվի...Նիկոլ Փաշինյանը հետևեց, թե ինչպես են տարածքը մաքրում աղբից

 

Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի: Մեզ անընդհատ բոլորն ամեն տեղից ուզում են համոզել, թե մենք փոքր ժողովուրդ ենք, խեղճ ժողովուրդ եք, յոլա գնացող ժողովուրդ ենք, բայց այսօր բոլորին ասում ենք, որ մենք այդպիսի ժողովուրդ չենք, այլ մեծ ժողովուրդ ենք: Հեղափոխության իմաստը հենց դա է: Ինքներս մեզ և աշխարհին ապացուցել ենք, որ մենք մեծ ժողովուրդ ենք հենց միայն պատճառով, որ արել ենք մի բան, որ աշխարհում մեզնից առաջ որևէ մեկն ի վիճակի չի եղել անել: Մեզնից շատերը չէին հավատում, որ հնարավոր է սիրով և համերաշխությամբ հասնել այսպիսի փոփոխությունների, որովհետև շատերն ուզում էին, որ մեր երկրում, փողոցներում արյան գետեր հոսեին, բայց մենք դա թույլ չենք տվել և թույլ չենք տալու: Որևէ մեկը չփորձի ապացուցել, թե մենք խեղճ ժողովուրդ ենք. մենք հզոր ենք և հաղթած, որևէ մեկը չփորձի մեզ հետ խոսել կարեկցանքով, սպառնալիքով, քամահրանքով: Սա Նարեկացու ժողովուրդն է, սա Մաշտոցի, Մոնթե Մելքոնյանի, Մարշալ Բաղրամյանի, Տիգրան Մեծի ժողովուրդն է: Բայց մեր մեծությունը սկսում է նաև այնտեղից, որ մենք մեր հայրենիքում աղբը տեսնելիս կռանում ենք և վերցնում, որովետև մենք մեծ ժողովուրդ ենք և սիրում ենք մեր հայրենիքի ամեն անկյունը և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեր հայրենիքի մի անկյունն օտար դարձնի մեզ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Միշտ խոստացել եմ, որ խոսելու եմ ճշմարտության մասին, չեմ փորձելու իրականությունը շեղել: Երբ մարզեր այցելելիս ավտոմեքենայի պատուհանից նայում եմ, ցավ եմ ապրում, որովհետև այսօր մեր հայրենիքն աղբի մեջ կորած է: Այս խնդիրը պետք է լուծվի կառավարության և քաղաքացու համատեղ պատասխանատվությամբ: Այսօր ամենամեծ խնդիրն աղբի վերամշակման գործարան ստեղծելն է: Այսօր Հայաստանում, եթե քաղաքացին առնվազն իր միջավայրը մաքուր չպահի, մեր երկրում լուրջ բաներ չեն փոխվի»,- այսօր Մարտունիում  ասել է Նիկոլ Փաշինյանը` մատնացույց անելով Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մոտ առկա աղբով լի տեսարանը: 

 

 


Վարչապետի պաշտոնակատարն անթույլատրելի է համարել նման իրավիճակը: «Ինչո՞ւ երկրում չէր լինում հեղափոխություն, որովհետև վախենում էինք ինչ-որ բանից, պարտվելուց, հետապնդումների ենթարկվելուց, բայց երբ հաղթեցինք` դադարեցինք վախենալ: Այսինքն, մեր ընկալումը փոխվեց: Բայց իշխանության փոփոխությունը բավարար չէ, դեռ շատ բաներ կան փոխելու: Թափված աղբն անարգանք է բոլորիս նկատմամբ: Նրանք ուզում են մեզ սովորեցնել աղբի մեջ ապրել, բայց մենք մաքրեցինք քաղաքական աղբը և պետք է մաքրենք ֆիզիկական, մտավոր, բարոյական, հուսահատության աղբը: 
Մենք որևէ աղբի գոյությունը չենք հանդուրժելու, որովհետև մի ժողովուրդ ենք, ով Սիմոն Մարտիրոսյանի, Յուրի Վարդանյանի, Մոնթե Մելքոնյանի նման հերոսներ ունի»,-,մասնավորապես,  ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մարտունիից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Նորատուս համայնք՝ այն վայրը, որտեղ մեծաքանակ աղբ էր թափված: Համայնքի ղեկավարը զեկուցել է, որ աղբով լի տարածքը պատկանում է մասնավորին, ինչի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է, թե ինչու մինչ այժմ նրա նկատմամբ վարչական տույժ չի կիրառվել: «Պետք է վարչապե՞տն անցներ այս տարածքով, որ այն մաքրվեր: Ձեր միջավայրին խիստ ուշադրություն դարձրեք: Դուք պարտավորություն ունեք մաքուր պահելու ձեր միջավայրը: Խնդիրը տույժի մեջ չէ, այլ ձեր մաքուր միջավայրի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` դիմելով համայնքի պատասխանատուներին և տարածքի սեփականատերերին: Վերջիններս խոստացել են, որ այսուհետև մեծ ուշադրություն կդարձնեն այս խնդրին, ու նման բան այլևս չի կրկնվի: 

Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի ունեցած այլ հանդիպումների մասին՝ ստորև՝ տեսանյութերով

Կարդացեք նաև՝

Միջազգային գործընկերները պետք է արձանագրեն՝ ՀՀ-ի հետ չեն լինելու հարաբերություններ, որին իրենք սովոր են․ Փաշինյանը՝ Բելառուսի մասին

 

Դեմները բացեք էդ մարդկանց ... Նիկոլ Փաշինյանն՝ իր թիկնապահներին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին