▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցույց է տվել՝ որքան կարևոր է, որ հայը վերադառնա և ապրի արժանապատիվ ՀՀ-ում. Րաֆֆի Հովհաննիսյանը նշում է 59-րդ տարեդարձը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին,  իր 59-րդ տարադերձն է նշում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» հիմնադիր լինելուց բացի՝անկախ Հայաստանի առաջին արտգործնախարարն էր, ում գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանը դարձել էր միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում` Միավորված ազգերի եւ ԵԱՀԽ-ի անդամ, դիվանագիտական կապեր հաստատել ավելի քան հարյուր երկրների հետ:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել և մեծացել է ԱՄՆ-ում, սակայն 1988-ի երկրաշարժը բեկումնային էր եղել նրա համար: Երկրաշարժից ժամեր անց Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Հայաստանում էր, որից հետո հայրենիք տեղափոխվելու որոշում էր կայացրել:Արդյուքում՝ Հովհաննիսյան ընտանիքը երեխաների հետ եկավ հայրենիք և այլևս չհեռացավ:

 

Նշենք, որ 2000թ-ին կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի հետ հիմնադրել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, որը մինչ օրս գործում  և օգնում է կարիքավորներին և ծերերին:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր անձնական օրինակով  ցույց է տվել, թե որքան կարևոր է, որ հայը վերադառնա հայրենիք և ապրի արժանապատիվ Հայաստանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին