▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ սպասել Արցախի հարցից՝ «լիֆտում» բանակցություններից հետո․ Սարգսյանը՝ Փաշինյանին

Արցախի խնդրի լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդները նախ եւ առաջ տեսնում են տնտեսությունն ու բանակը զարգացնելով։

 

 

 

 

 

 

 

 

Այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում  ընթացող նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք նոր կառավարությանը թողել էին բանակի արդիականացման 7–ամյա ծրագիր, որտեղ ամիսներով նշված են անելիքները։ Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Փաշինյանի կառավարությունը շարունակում է իրենց այդ ծրագիրը։

 

 

«Ես իսպառ բացառում եմ հնարավորությունը, որ կարելի է բանակ ամրապնդել ու Արցախի խնդրի լուծման բարենպաստ պայմաններ ստանալ՝ «լիֆտում» բանակցություններից հետո՝ Ալիեւին իմաստուն, թե կիրթ մարդ անվանելով, իսկ սեփական սպայական կազմի եւ Արցախի ղեկավարության հետ սպառնալից տոնով խոսելով։ Ես կարծում եմ՝ դա մեծ վտանգ է, եւ մենք պետք է կարողանանք շատ արագ փոխել վիճակը ընտրություններից հետո, հակառակ դեպքում՝ կունենանք լուրջ վտանգներ ու սպառնալիքներ։

 

 

 

 

 

 

 

Ես կարծում եմ՝ այս ընթացքում մենք լուրջ սխալներ ենք թույլ տվել, ամենամեծը, ըստ իս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելն է եղել, եւ այսօրվա ձեր հեռակա բանավեճը ՌԴ ԱԳ մամուլի խոսնակի հետ պատիվ չի բերում եւ օգուտ չի բերում։ Բացի դրանից, ունենք խնդիր մեր դաշնակիցների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու եւ մեր գործընկերներին բացատրելու, թե որն է այն կարմիր գիծը, որ մենք չենք կարող անցնել»,– ասաց Վիգեն Սարգսյանը։

Աղբյուր՝ news.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին