▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարո՞ղ է լավ ընդդիմությունը դառնալ վատ իշխանություն. Ա. Սարգսյանը՝ Ն. Փաշինյանին

Հանրայինի եթերում նախընտրական մեծ բանավեճի շրջանակներում իրեն հատկացված հարցի իրավունքը կիրառելով, «Մենք» դաշինքի առաջնորդ Արամ Սարգսյանն իր հարցն ուղղեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «Կարո՞ղ է վատ իշխանությունը դառնալ լավ ընդդիմություն եւ հակառակը՝ կարո՞ղ է լավ ընդդիմությունը դառնալ վատ իշխանություն»:

 

 

 

 

 

 

 

Ն. Փաշինյանը պատասխանեց.

«Խոսքն այստեղ մի իշխանության մասին է, որը սմբողջությամբ կոռումփացված է եղել եւ կեղեքել է սեփական ժողովրդին, աղքատացրել է սեփական ժողովրդին, Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ հասցրել է նվաստացման, զրկել հեղինակությունից, ընդհանրապես իշխանության ինստիտուտն է զրկել հեղինակությունից եւ ես չեմ կարծում, թե պետք է թույլ տա ընդդիմության ինստիտուտը եւս զրկել հեղինակությունից»:

 

 

Արամ Սարգսյանը այնուհետ կրկնեց իր հարցի մի մասը, թե կարո՞ղ է լավ ընդդիմությունը վատ իշխանություն սառնալ: Ապա հստակեցրեց, որ այդ հարցը տալիս է, քանի որ մինչեւ վերջերս կարծում էր՝ ոչ, չի կարող, հիմա համոզվում է հակառակում.

 

 

«Վատ իշխանություն ասելով, Հայաստանում այլեւս կոռումփացված իշխանություն չի կարող լինել, ժողովրդի դեմ գործող չի կարող լինել, որովհետեւ ժողովուրդը գիտի, որ այդ իշխանության հարցերը կարելի է 1 շաբաթում լուծել: Այս իշխանությունը ոչ մի րոպե չի հանդուրժի կոռուպցիան, ամենաթողությունը»,-պատասխանեց վարչապետի պաշտոնակատարը:

 

 

Հարցի պատասխանը շարունակեց Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ն որպես ընդդիմություն չի կարող լինել ու առհասարակ նրանք պետք է բաց թողնեին գոնե ընտրությունների 1 շրջան, գոնե 5 տարի:

Աղբյուր՝ armtimes.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին