▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ. տեսախցիկները ֆիքսել են կասկածյալին

 

 

Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու Երեւանում անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքնությունը:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:

 

 

 

 

 

 

 

 

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին