▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնյան մանրամասներ է հայտնել ՄՀՀ-ում բացահայտված չարաշահումներից

 Այսօր, կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ Մարզահամերգային համալիրի տնօրենի գործունեության մեջ հայտնաբերված չարաշահումները վերաբերել են հիմնականում ֆինանսական կողմին:

 

 

 

 

 

 

 

 

 «Մի մասը վերաբերում է պահակախմբին: Տենդերով շահել է պահակախումբն այն պայմանով, որ պետք է 24 հոգի աշխատեն, բաց փաստացի աշխատում են 16 հոգի: Խոսքն ամսական շուրջ 1 մլն դրամի մասին է, որը վճարվում է այն գործի համար, որն իրականում չի կատարվում»,- ասաց Բաբայանը:

Ռիսկեր են հայտնաբերվել նաև սահադաշտի շահագործման տիրույթում: Բաբայանի խոսքով` այն մուտքերը, որոնք ցույց է տվել տնօրինությունը, իրականությանը չեն համապատասխանում: Պաշտոնյան վստահ է, որ իրականում ավելի շատ մարդ է օգտվել սահադաշտից:

 

 

 

 

 

 

 

 

Ինչ վերաբերում է ՄՀՀ արդեն նախկին տնօրեն Վազգեն Ասատրյանին աշխատանքից հեռացնելուն, Նարեկ Բաբայանը հայտնեց` նա ծանուցված է եղել, որ իր պայմանագրի ժամկետն ավարտվում է հուլիսի 1-ին, ու նոր պայմանագիր չի կնքվելու:

«Ըստ էության որոշումը պատրաստ էր, որ հուլիսի 1-ով պիտի ավարտվեր: Բայց հաշվի առնելով Ֆրանկոֆոնիայի միջոցառումները` պայմանագիրը  երկարաձգվել է 5 ամսով: Դրանից հետո դարձյալ ծանուցվել է, որ նոր պայմանագիր չի կնքվելու»,- ասաց Բաբայանը:

Նա նաև հայտնեց, որ Նոր տարուց հետո ՄՀՀ տնօրենի թափուր մնացած տեղի համար մրցույթ է հայտարարվելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին