▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ, որ 1 տարուց կունենանք ավելի համախմբված միություն. Փաշինյանի խոսքը ԵԱՏՄ ԲԽ նիստում

Հայաստանը 2019թ. կստանձնի նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում. այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ հաջողություն մաղթելով Հայաստանին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հաջորդ տարի Հայաստանը ստանձնում է նախագահությունը Եվրասիական տնտեսական միությունում: Ես ցանկանում եմ հաջողություն մաղթել մեր հայաստանցի բարեկամներին»,- նշել է Պուտինը:

Իր խոսքում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ն պատրաստ է վերցնել ԵՏՄ նախագահության  էստաֆետը և հույս է հայտնել, որ «մեկ տարուց կունենանք ավելի համախբմբված միություն, որը կծառայի  մեր տնտեսություններին , պետություններին և ժողովուրդներին»:

Մանրամասները՝ տեսանյութերում

 

 

 

Նշենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ՀՀ հյուպատոսարանի նոր շենքի բացման արարողությանը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին