▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրեական հեղինակություն Բոգոյին, նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել

armtimes.com-ը գրում է. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ, Արկադի Համբարձումյանի խնամի Բոգո մականունով հայտնի քրեական հեղինակություն Ռուբեն Կոստանյանին (Սիմոնյան) նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:

 

 

 

 

 

 

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բոգոն, նրա որդին՝ Հովհաննես Սիմոնյանը, եւ քենակալը՝ Ավետիս Ավետիսյանը, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգքրի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված ինքնիրավչություն):

 

 

 

 

 

 

Մի քանի ամիս առաջ գրել էինք, որ քրեական հեղինակություն Բոգոն թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր զրույցում նրա գործողություններից տուժած քաղաքացին պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղեւորափոխադրումներով եւ ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100.000 դրամ, չի կարողացել վճարել։ Ենթադրաբար պատճառված նյութական վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017 թվականի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10.000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, որոնց առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով»,- մեր հարցին ի պատասխան ասաց ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Բոգոյի, նրա որդու եւ քենակալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

 

 

Նորագյուղցի Բոգոն հայտնի է որպես ավտոկայանի նայող, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա էր, այսպես ասած, հսկում ավտոկայանում տաքսիների վարորդներին, որոնք ապահովում էին Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ եւ այլ երթուղիներ: Երեւան-Ստեփանավան երթուղում ուղեւորափոխադրում իրականացրածներից մեկն էլ եղել է հենց տուժող Առաքելյանը: Նա Բոգոյի մոտ է աշխատել 2016 թվականից մինչեւ 2017 թվականի հունվար:

 

 

 

 

 

 

Տեղեկացանք, որ տուժողի եւ մեղադրյալների՝ Բոգոյի, նրա որդու եւ քենակալի ցուցմունքներում էական հակասություններ են եղել: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նման պայմաններում քննիչը պարտավոր է առերեսում կատարել: Երեկ մեր զրույցում տուժող Առաքելյանն ասաց, որ օրեր առաջ երեք մեղադրյալների հետ էլ առերեսվել է:

 

 

 

 

 

 

«Հակասություններ կային, դե պարզ ա, որ ինքը հրաժարվում էր, որ նման դեպք է տեղի ունեցել: Առերեսվել եմ նաեւ որդու եւ քենակալի հետ»,- ասաց նա: Վերջինս ասաց, որ նախաքննական մարմնի աշխատանքն իր գործով գոհացնում է. «Շատ անաչառ աշխատում են»,- հավելեց նա:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին