▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլ»-ի պատգամավորի թեկնածուն ոստիկանների և մի խումբ անձանց հետ ներխուժել է «Մենք»-ի գրասենյակ՝ հաշիվներ մաքրելու

Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) «Իմ քայլը» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է «ՄԵՆՔ» դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:

 

 

 

 

 

 

 

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է «ՄԵՆՔ» դաշինքի պատգամավորի թեկնածու Սևակ Մելքոնյանը: «Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է «ՄԵՆՔ» դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս առիթով «ՄԵՆՔ» դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն»,-հավելել է Սևակ Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեսրոպ Պապիկյանը հայտարարել էր, որ «ՄԵՆՔ» դաշինքի անդամներն այսօր հարձակվել ու ծեծել էին իր թիմի անդամներից մեկին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին