▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Մուկուչյանը՝ ընտրություններին պասիվ մասնակցության պատճառի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության ցուցանիշը բնականոն ու նորմալ է համարում: Այս մասին Մուկուչյանն ասաց ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Չեմ կիսում այն կարծիքը, թե քաղաքացիներն ակտիվ չեն եղել ու արձանագրվել է ցածր մասնակցություն: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել ընտրությունների մասին:

Կարծում եմ՝ մասնակցությունը եղել է բնականոն ու նորմալ: Կարծում եմ՝ առավոտյան պասիվ մասնակցությունը կապված էր եղանակային անբարենպաստ պայմանների հետ, սակայն հատկապես կեսօրից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում նկատվում էր ակտիվություն»,-ասաց Մուկուչյանը:

Ըստ ԿԸՀ նախնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,63%-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին