▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկինների պես չուտեք այդ կուտը. այդ «մտավորականները» վաղը ձեզ հետ վարվելու են նույն կերպ, ինչպես նախկինների

Թատերագետ  Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Միշտ չեմ թաքցրել, որ ատում եմ քաղաքականությունը, կուսակցությունները, ընտրական ու նախընտրական գործընթացները: Սակայն, այս անգամ այս ամենինչի մեջ դրական մի բան տեսա: Հեշտ բացահայտվեցին տականքները, որոնց նախկինում շնորհալի ու լավ մարդ եմ համարել: Ես միանգամայն նորմալ եմ համարում, երբ մարդը նախկինում սատարել, գնահատել, հավատացել է քաղաքական մի ուժի, իսկ տարիներ անց մտածողության, հայացքների, հակասությունների պատճառով ընտրում է նորին: Սա բնականոն վիճակ է, բայց պետք չի մոռանալ ու ջնջել անցյալը: Սա հատկապես վերաբերվում է իրեն մտավորական ու արվեստագետ հորջորջողներին: Երեկ կարդում էի ոմանց ստատուսները ու ապշում մարդկային ստորության վրա: Մեկը, ով ընտանիքով տզրուկի պես քաշում ու ագահաբար կուլ էր տալիս նախորդ իշխանություների արյունը, այսօր վեհապապանծ ստատուսներ է գրում վերջին երեսուն տարվա առաջին ու միակ արդար ընտրության մասին: Տվյալ արվեստագետը՝ մոր, եղբայրների ու հարսների հետ օգտվել է նախորդների բոլոր բարիքներից. կոչումներից, պետպատվերներից, արտերկրյա ուղևորություններից, նկարների վաճառքից և այլն: Նա իմ աչքերի մեջ նայելով ու կուրծք ծեծելով ասում էր. «Սերժ Սարգսյանը լավագույն քաղաքական լիդերն է, Վիգեն Սարգսյանը ամենաինտելեկտուալ քաղաքական գործիչը, իսկ Ռիտա Սարգսյանը իմ ու մորս ամենամոտ ընկերուհին»: 

 

 

 

 

 

 

 

 

 

Իմ ՖԲ ընկերների մեջ կան կառավարության, գերատեսչությունների, քաղաքապետարանի աշխատակիցներ ու արդեն նաև պատգամավորներ: Նրանց բոլորին խորհուրդ եմ տալիս հիշել այդ դեմքերին: Քանի որ նրանք վաղը սազը ձեռքներին ձեզ են գովելու, մեծարելու, աստվածացնելու: Նախկինների պես չուտեք այդ կուտը, պարզապես վաստակավորների այդ ընտանիքը հիմա ձեզանից ժողովրդականի կոչում, նոր ուղևորություններ, նոր պետպատվերներ է ուզելու: Իսկ վաղը ձեզ հետ վարվելու են նույն կերպ, ինչպես նախկինների: 
Դավաճաններն ու ապերախտները երբեք չեն փոխվում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին