▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանավանում հրդեհից մահացածները մի ընտանիքից էին` մայրը, աղջիկն ու թոռը. տղայի վիճակը ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում այսօր լուսադեմին հրդեհ էր բռնկվել: Հրդեհի հետևանքով մահացել էր 3 մարդ, այդ թվում` 12-ամյա երեխա:

 

 

 

 

 

 

Ստեփանավանի համայնքապետի խորհրդական Լյովա Քալանթարյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մահացածները նույն ընտանիքի անդամներ էին` մայրը, աղջիկը և թոռը:

«Մայրն ու աղջիկը մահացել էին, իսկ թոռանը Ստեփանավանի ԲԿ էին տեղափոխել, սակայն նա նույնպես մահացել է: Այժմ հիվանդանոցում է մահացած կնոջ որդին` 26-ամյա Դ.Հ.-ն»,- ասաց Քալանթարյանը:

 

 

 

 

 

 

 

Նա տեղեկացրել էր, որ ընտանիքի հայրը մահացել էր անցյալ տարի, և մահվան տարելիցը դեռ չի լրացել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին