▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրի հրապարակումը նախընտրական քարոզչության վերջին օրը ուղղակի զուգադիպություն էր:

 

 

Այս մասին Ազատություն ռ/կ-ի հետ զրույցում ասել է Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Հարցին, թե արդյոք հատուկ է Նարեկ Սարգսյանի ձերբակալման լուրը հրապարակվել քարոզարշավի վերջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ Ձեզ, որ ուղղակի համընկել է, ես անգամ մտածել եմ մեր լրատվականի պետի հետ՝ արդյոք լուրը տանք, թե ոչ, բայց այդ արանքում երկու-երեք օր էր անցնելու, և չէինք բացառում,որ որևէ մի տեղից՝ հենց մեր գործընկերների մոտից կամ Նարեկ Սարգսյանի հարազատների կողմից տարածվեր այդ լուրը, և բոլորը իմանային:

 

 

Կաշկանդված չենք , քանի որ չկա որևէ պայմանավորվածություն կամ նախապայման»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին