▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին

armtimes.com-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռ կայացնելու:

 

 

 

 

 

 

Սպանությունը տեղի էր ունեցել 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում: Մինչ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը այսօր ամբաստանյալների պաշտպանները հանդես եկան ռեպլիկով: Մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի ռեպլիկի ժամանակ քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի նյարդերը տեղի տվեցին:

Մասնավորապես, դատախազ Գեւորգ Գեւորգյանի խոսքի ժամանակ ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանը ինչ-որ բանից դժգոհություններ էր հայտնում, որն ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէր: Դատավոր Նելլի Բաղդասարյանը կարգադրեց նրան ոտքի կանգնել, սակայն Իսրայելյանը հրաժարվում էր:

 

 

 

 

 

 

«Քո խաթր կանգնում եմ, որպես կին»,- ասաց Իսրայելյանը եւ ոտքի կանգնեց: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալը պարտավոր է ենթարկվել դատարանի օրինական կարգադրություններին եւ այդտեղ «խաթրի» հարց լինել չի կարող: Իսրայելյանը, սակայն, այդ զգուշացումից հետո էլ շարունակում էր խոսել, ինչից հետո դատարանը նրա նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց: Ամբաստանյալ, քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանը ռեպլիկի կարգով հայտարարեց․ «Վովա Գասպարյանի պատվերով բռնել են, պատվերով նստցրել են, ճնշում գործադրում են, անմեղ նստած ենք, խնդրանքս արդարացի որոշում կայացնելն ա»,- հայտարարեց Բանդուրյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին