▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին․ եթե տապալվի, աղետ կլինի հայ ազգի համար․ Ռուբեն Վարդանյան

«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար»,- այս մասին գերմանական  Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների մասին և հավելել, որ մարդիկ Փաշինյանին վստահության մեծ մանդատ են տվել՝ հույս հայտնելով, որ Նիկոլ փաշինյանը կկարողանա արդարացնել սպասելիքները:

 

 

 

 

 

 

 

«Փաշինյանը երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ և ազատ մտածող մարդկանց համախմբող մեկը՝ կկարողանա հաջողության հասնել», -ասել է Ռուբեն Վարդանյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին