▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդում ոստիկաններն են սպանել որդուս, ես դա կապացուցեմ. Յուրի Տեփանոսյանի հայր. tert.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին տուժողի իրավահաջորդ ներգրավվեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը, դատարանը նրա միջնորդությունը բավարարեց, իսկ Տեփանոսյանի հորը՝ Վահրամ Տեփանոսյանին, հեռացրեց գործի վարույթից:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է tert.am-ը՝ ի տարբերություն Տեփանոսյանի կնոջ, նրա հայրը պնդում է, որ որդուն սպանել են ոստիկանները:

Դատական նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Վահրամ Տեփանոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Թատրոն է, կապիկություն է, այստեղ դատավարություն չկա: Տղային 2,5 տարի է՝ սպանել են, փոխանակ տղայիս մասին խոսեն, գործը բացեն, եկել են՝ իրավահաջորդ, կինը, հայրը: Էս ինչ բան է, կա´մ մահ, կա´մ ազատություն, երկուսից մեկը»:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին