▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

armtimes.com-ը գրում է. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվում է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Այսօր առաջին անգամ դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված նրա նախկին մտերիմ ընկեր «Կենտրոնի Կյաժ» մականունով հայտնի Դավիթ Սիմոնյանը: Նա դատարան էր ներկայացել ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների ուղեկցությամբ: Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Սիմոնյանը շրջում է ոստիկանների ուղեկցությամբ: Դատարանում այսօր հայտնի դարձավ, որ ոստիկանության աշխատակիցները ապահովում են նաեւ նրա ընտանիքի անվտանգությունը:

 

 

 

 

 

 

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկանության աշխատակիցներից հետաքրքրվեց, թե ինչու են նրանք գտնվում նիստերի դահլիճում, տուժողի կողքին: Ի պատասխան՝ 6-րդ վարչության աշխատակիցն ասաց՝ Դավիթի անվտանգության համար:

 

 

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանն ասաց, որ այս գործով տուժողի նկատմամբ անվտանգության միջոց կիրառված չէ, եւ ինքը տեղյակ չէ, թե ինչու են նրան ուղեկցում ոստիկանները: Թե ինչ գործով է նրա նկատմամբ պաշտպանության միջոց կիրառվել հայտնի չէ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը ոստիկաններից խնդրեց տուժողից մի փոքր հեռու նստել:

 

 

Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ դատարան չի ներկայացվել որեւէ ապացույց նրանց՝ ոստիկանության աշխատակից լինելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ՝ ոստիկանները տեղափոխվեցին ապակիների այն կողմում գտնվող՝ ներկաների համար նախատեսված հատված:

 

 

Նշենք, որ նիստերի դահլիճում են գտնվում Հայկ Սարգսյանի հարազատները, մտերիմներն ու ընկերները. նիստերի դահլիճում է նաեւ ՀԱԿՊ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին