▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չալդրանյանի կողքին լեռան լանջին էիք զգում. բարդ է աշխատել նրա հետ, ում ներկայությամբ ձեր փոքր լինելն ավելի ակնհայտ եք տեսնում

Երիտասարդ ռեժիսոր Սև Մանգուշյանը, անդրադառնալով Վիգեն Չալդրանյանի՝ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից հրաժարական տալու փաստին, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ հերոսները հեռանում են, ասպարեզ են գալիս ծաղրածուները..» Հենրիխ Հեյնե

Համազգայինի դերասանների և իրենց՝ մեկնաբանություններում սատարողների կամայականությունը իրականություն դարձավ. Ցավալի է,  սակայն չգիտակցված վիճակում մնալը,այսինքն եթե դուք Վիգեն Չալդրանյանի  կողքին ձեզ լեռան լանջին էիք զգում,այստեղ խնդիրը ձեր մեջ է,ես իհարկե փորձում եմ հասկանալ,որ բարդ է աշխատել մի մարդու հետ, ում ներկայությամբ դուք ձեր փոքր լինելը շատ ավելի ակնհայտ եք տեսնում,բայց դա ձեր անձնական զգացողություններն են և կրկին կապ չունեն պրն. Չալդրանյանի հետ։

 

 

 

Գեղարվեստական ղեկավարը ինչպիսի՞ն պետք է լինի ,պետք է պարտադիր դերասանական խմբի հետ գնա ռեստորաններում հաց ուտի,մի 2 շիշ լավ խմի,անձնական կյանքը քննարկի,բողոքի,բամբասի և այլն։ Եթե այո, հասկանալի է ,որ Պրն Չալդրանյանը էս ստանդարտներին չի համապատասխանում։ 
Իսկ ինչ վերաբերվում է մեծամտության մասին վանկարկումներին՝ ինչ որ համեստ պսևդոկինոքննատների ,թատերասերների և պսևդոարվեստագետների կամ դրանով հետատաքրքվող «հանդիսատեսի» կողմից,ապա հարգելիներս պրն. Չալդրանյանը ձեր ոչ ոքի ընտանեկան բժիշկը չէ,ոչ էլ թաղամասի պատգամավորի թեկնածուն և կներեք, որ հերթով չի գալիս ձեր տները ,զրուցում կամ փողոցում տեսնելուց չի մոտենում ու ձեռքով բարևում. 
Թե ինչ էր համազգայինի դեր. կազմի ուզածը,ապա ամեն ինչ ակնաշհայտ է ,սա ինչի համար արվեց և ուր է տանում,իսկ մեղքն ու պատասխանատվությունը միայն մշակույթի նախարարությանն է պատկանում»։

Հիշեցնենք, որ թատրոնի դերասանները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Մինչ այդ, վերջինս համատեղության կարգով զբաղեցնում էր նաև գեղարվեստական ղեկավարի հաստիքը, սակայն դերասանների պահանջով նոյեմբերի 28-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, ու արդեն թափուր մնացած այդ պաշտոնում նշանակեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին, ով ևս գրկաբաց չընդունվեց թատրոնի արտիստների կողմից: Ներկայումս Համազգային թատրոնում թափուր են և՛ տնօրենի, և՛ գեղարվեստական ղեկավարի պաշտոնները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին