▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական ակտը կկայացվի վաղը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, հեռացել են խորհրդակցական սենյակ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 16:00-ին:

 

 

 

 

 

 

 

Այս մասին դատական նիստերի դահլիճից դուրս գալիս ասել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Նա ասել է, որ Արմեն Գեւորգյանը դատարանում հայտարարությամբ է հանդես եկել, սակայն դրա բովանդակությունը չներկայացրեց, չպատասխանեց նաեւ հարցին՝ թե կալանավորման միջնորդության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, թե՝ ոչ: Ըստ պաշտպանի՝ եթե քննիչի կողմից Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժվի, այսինքն՝ նա շարունակվի գտնվել ազատության մեջ, ապա Գեւորգյանը հանդես կգա հայտարարությամբ եւ կտա պարզաբանումներ:

 

 

 

 

 

 

 

Էրիկ Ալեքսանյանը նշել է նաև, որ ներկայացրել են իրենց առարկությունները: «Մենք վիճարկել ենք վարույթ իրականացնող մարմնի կողմից վկայակոչված, որպես կալանավորման պայման հիմնավոր կասկածը: Նշելով, որ առհասարակ հիմնավոր կասկած, այսինքն՝ Արմեն Գևորգյանի առնչությունն իրեն մեղսագրվողի մեջ ուղղակի բացակայում են»: Շարունակելով ասաց, որ անդրադարձել են նաև կալանավորման հիմքերին. թաքնվելը, խոչընդոտելը, փաստաթղթեր կեղծելը, թաքցնելը:

«Մենք ներկայացրեցինք համապատասխան փաստարկներ, ապացույցներ, որոնք ոչ միայն վարույթը իրականացնող մարմինը չի ներկայացրել, որ դրանք առկա են, այլ նաև  հակառակը. գործում առկա փաստական տվյալները վկայում են հակառակի մասին, որ մնալով ազատության մեջ՝ նա կդրսևորի պատշաճ և օրինակելի վարքագիծ»,- հավաստիացրել է Գևորգյանի պաշտպանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցը։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Նիստը հետաձգվել է և տեղի կունենա վաղը՝ ժամը 10:30-ին:

Մեղադրանքը կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ: Արմեն Գևորգյանին ավելի վաղ մեղադրանք էառաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին