▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

Հեղափոխության օրերին՝ ապրիլի 20-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանության օպերլիազորներ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը դատապարտվել են տուգանքի:

Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության գաղտնի աշխատակիցներ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը մեղավոր են ճանաչվել լրագրող օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է լրագրող Տիրայր Մուրադյանը.

Վատ, շատ վատ լուր լրագրողների նկատմամբ բռնություն գործադրողների համար

«Ոստիկանության օպերատիվ փնտրողական վարչության գաղտնի աշխատակիցներ Սուրեն Թորոսյանն ու Արեգ Թորոսյանը մեղավոր ճանաչվեցին լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կենտրոնի դատարանի այսօր կայացված դատավճռով՝ նրանք դատապարտվեցին 300-հազարական դրամ տուգանքի: Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու մեջ:

Տարոսը մյուս հանցագործներին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին