▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չկալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը չի կալանավորվի:

Դատարանը դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությաբ քիչ առաջ մերժեց նախաքննական մարմնի միջնորդությունը Գեւորգյանին կալանավորելու վերաբերյալ:

Մինչ որոշման հրապարակումը Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես բոլոր պրոցեսներին նայում եմ մեծ օպտիմիզմով»»: Հարցին, թե ծանր մեղադրանքների մեջ ի՞նչ օպտիմիզմ է տեսնում, Գեւորգյանը պատասխանեց. «Մեղադրանքները ծանր են, բայց գլխավորը, որ ես դրանք չեմ ընդունում»։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Արմեն Գեւորգյանին ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրել: Մասնավորապես բացի արդարադատության կայացման խոչընդոտելու մեղադրանքից Գեւորգյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը): 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին