▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքի բնակիչները պահանջում են, որ ՀՀ իշխանությունները հանգիստ թողնեն իրենց երիտասարդներին

Հայ-վրացական սահմանին ժամեր տևած բողոքի ցույցը դադարեցվել է: Ցուցարարներին վաղը կընդունեն Հայաստանի կառավարությունում: 

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ դեսպանությունը ինտեսիվ կապի մեջ է Հայաստանի կառավարության և սահմանին բողոքի ակցիա անցկացնող Ջավախքի բնակիչների հետ:

 
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վաղը՝ դեկտեմբերի 15-ին Հայաստանի կառավարության անդամները կընդունեն ցուցարարների հինգ հոգուց բաղկացած պատվիրակությանը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք պայմանավորվածություն ունենք, որ վաղը 5 հոգանոց ցուցարարներից բաղկացած պատվիրակություն կգնանք Երևան և հանդիպում կունենանք Կառավարության անդամների հետ: Մենք ներկայացրել ենք խնդիրը, և բացատրեցինք իրավիճակը, որ արդեն բազմաթիվ մարդիկ կան, որոնց անձնագրերը վերցրել են և նրանք այս պահի դրությամբ Հայաստանից դուրս չեն կարող գալ: Մեզ դիմել են մոտավոր 10-15 հոգի, բայց մենք գիտենք որ այդ թիվը ավելի մեծ է, հազարների խնդիր է»- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց ցուցարարներից:


 

 

 

 

 

Նշենք, որ ժամեր առաջ Ջավախքի բնակիչները փակել էին հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում էին պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի ՀՀ երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրներին, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում:

Աղբյուր՝ jnews.ge

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին