▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել. Արթուր Վանեցյան

Ես հուսով եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ  տնօրեն:

Այս մասին Ծաղկաձորում «Նկատառումներ, շեշտադրումներ, առաջարկություններ լրատվական հանրությանը» թեմայով սեմինարի շրջանակներում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով իր պաշտոնավարման վերաբերյալ հարցին:



 

 

 

 

 

 

 

 

«Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության մասին, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից չեմ ստացել և ես շարունակում եմ իմ ծառայությունը որպես ԱԱԾ տնօրեն: Հույս ունեմ, որ կշարունակեմ պաշտոնավարել որպես ԱԱԾ տնօրեն:

 

 

 

 

 

 

 

 

Ես 20 տարեկանից աշխատել եմ ԱԱԾ-ում,  հպարտանում եմ իմ ծառայությամբ,  իմ կատարած աշխատանքներով: Շատ պատասխանատվությամբ եմ մոտեցել եւ մոտենում իմ աշխատանքին եւ այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այն կառույցը որտեղ ես աշխատել եմ երիտասարդ տարիքից: Այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում եմ այս կառույցը, եղել են բազմաթիվ փոփոխություններ, բարեփոխումներ, ԱԱԾ-ն փոխել է իր դեմքը, փոխվել է հասարակության վերաբերմունքը դեպի ԱԱԾ-ն»,-ասել է Վանեցյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին