▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի որդին վկա է

«Կոնգրես» հյուրանոցի օտարման վերաբերյալ կասկածների արդյունքում Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակը, քրեական գործով անցնում է որպես վկա։ Նա այդ կարգավիճակով հարցաքննվել է։

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ի տարբերություն իր նախորդ հայտարության՝ այսօր ԱԱԾ տնօրենը նշեց, որը հյուրանոցի օտարման մասին խոսելիս ոչ թե կօգտագործի կաշառք բառը, այլ ապօրինի ձեռք բերված գումարներ եւ փողերի լվացում տերմինները։ Առաջիկայում կտրվի տեղեկատվություն։

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ հայտնի գաղտնալսման հրապարակումից հետո ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ասաց, որ իրենք փաստեր ունեն, որ «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ այդ սխեման կապված է Քոչարյանի ընտանիքի հետ:

Ավելի ուշ՝ Արթուր Վանեցյանը պարզաբանել է, որ էմոցիոնալ հայտարարություն է արել, խոսքը ոչ թե կաշառքի, այլ փողերի լվացման մասին է: 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին