▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն կարճել է Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործը

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Շմայս մականունով հայտնի Առաքել Մովսիսյանի վերաբերյալ քննվող քրեական գործն ԱԱԾ-ն կարճել է: Այս մասին  ասաց ՀՀ Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, երբ անձը ինքնակամ հանձնում է զենք-զինամթերքը, ապա որոշակի պայմանների առկայության դեպքում քրեական գործը կարճվում է:

Հիշեցնենք, որ  Առաքել Մովսիսյանի (Շմայս) Այգեկ գյուղում գտնվող իր առանձնատանը կատարված խուզարկությունից հետո տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, իսկ հետո ազատ էր արձակվել:



 

 

 

 

 

 

 

 

 Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել էր զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

 

 

 

 


 

 Նշենք, որ հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թրաշել Առաքել Մովսիսյանի գլուխը։

Կարդացեք նաև՝ Շատ շնորհքով ներխուժել են․ Առաքել Մովսիսյանը՝ ԱԱԾ գործողությունների մասին

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին