▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Տեսանյութ Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից

Կադրային քաղաքականության մեջ սխալներ ունենք. Լևոն Թոքմաջյան

Մեկ ուժի, մեկ մարդու իշխանության մտավախություն կա. Գագիկ Գինոսյան

Գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաները օրական 12-14 ժամ են աշխատում. Աղաջանյանը՝ պարգևավճարների մասին

Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ժողովրդի հետ. ՀՀ նախագահ



2018-12-16 18:54:44

Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։

Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։

Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։

 

 

 

Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.