▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում ավտովթարի հետանքով հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից ոստիկանության ծառայողը մահացել է

 

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, հիվանդանոցում մահացել է Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայող՝ 43-ամյա Գուրգեն Թումանյանը,ով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

 

 

 

 

 

 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր shamshyan.com-ը՝ դեկտեմբերի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել էին Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 OG 869 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ Սյունիքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են. Opel Astra մակնիշի 35 ՕG 869 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 38-ամյա Արամ Խաչատրյանը, իսկ Opel Astra մակնիշի 83 GO 883 համարանիշի ավտոմեքենան վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 24-ամյա Գրիշա Հարությունյանը:  

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին