▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը Ժնևից տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ  Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ժնևից՝ որին կից գրել է. «Ժնևի «Թոփալյան» վարժարանի հրեշտակներն են»: Նշենք, որ Թոփալյան վարժարանում ամանորյա հանդեսով  էլ ավարտվել է Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի համադաշնություն: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում:

 

 

 

 

 

 

Այցի ընթացքում «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:

Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին