▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի մարզում գազի թունավորման հետեւանքով 5 մարդ է մահացել, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ

mk.ru-ն գրում է, որ Մոսկվայի մարզի Դոմոդեդովո շրջանում կենցաղային գազի թունավորման հետեւանքով 5 մարդ է մահացել, զոհերի եւ տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ կան: 

 

 

 

 

 

Հայտնի է դարձել, որ ողբերգությունը տեղի է ունեցել Շեստովո գյուղում, որտեղ  հյուրանոց է կառուցվում։ Եկվոր 6 աշխատողների համար (երեքը Հայաստանից են, երեքը՝ Ուզբեկստանից) սովորական կեցավայրը վերածվել է գազախցիկի։ Կիրակի՝ դեկտեմբերի 16-ի առավոտյան, գործընկերները նրանց հայտնաբերել են անգիտակից վիճակում և շտապ օգնություն են կանչել: Բժիշկները արձանագրել են 5 աշխատողների մահը։ Եվս մեկին  ծանր վիճակում տեղափոխել են Վիդնոյե քաղաքի հիվանդանոց։

 

 

Ողբերգության պատճառը, հավանաբար, կենցաղային գազով թունավորումն է՝ նրանց կեցավայրում գազի բալոն է հայտնաբերվել, որով հավանաբար նրանք միգրանտները տաքանում էին։ Հայտնի է դարձել, որ նրանք գիշերը խմել են և ամենայն հավանականությամբ քնել են եւ չեն նկատել, թե գազօջախն ինչպես է հանգել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին