▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ հողերը երբեք հայկական զինուժի վերահսկողության տակ չեն եղել, որ մի հատ էլ իրենց վերահսկողության տակ անցնեն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր կրկին ռազմատենչ հայտարարություններով է հանդես եկել. «Այսօր առկա տեխնիկան ու զենքերը մեզ թույլ են տալիս ճշգրտության բարձր աստիճանով ու մեծ ավերիչ ուժով վերացնել օկուպանտների ցանկացած ռազմական կետ:

 

 

 

 

 

 

 

 

Իհարկե, մեր ունեցած հզոր ռազմական պոտենցիալը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման հիմնական կողմն է։ Մեր բանակն այսօր ի զորու է լուծել ցանկացած խնդիր, ինչի վկայությունն են վերջին տարիների իրադարձությունները։ Կարող եմ ասել, որ մեր հաջող գործողությունների արդյունքում այսօր մեր վերահսկողության տակ է անցել նախիջևանյան ուղղությամբ 11.000 հա տարածք:

 

 

 

 

 

 

 

 

Այդ բարձունքներին տիրապետելը մեզ հնարավորություն է տալիս լիովին վերահսկել Հայաստանի տարածքում ռազմավարական ճանապարհներն ու ենթակառուցվածքները։ Ե՛վ ապրիլյան ռազմական բախումները, և՛ նախիջևանյան հաջողված գործողությունը ևս մեկ անգամ ցուցադրեցին մեր բանակի բարձր պրոֆեսիոնալիզմն ու մարտունակությունը»»,- Բաքվում զինվորականներին բնակարանների սեփականության վկայականներ հանձնելիս ասել է նա։ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից «նախիջևանյան բարձունքների ազատագրման» մասին

168.am-ը Ալիևի նշած նախիջևանյան ուղղությամբ 11.000 հա տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու կապակցությամբ պարզաբանում է  խնդրել  ՀՀ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից։

«Իհարկե, այս առիթով բազմիցս արձագանքել ենք, այդ իսկ պատճառով նույն բանը պետք է ասեմ. եթե Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չգիտի, որ իր սեփական զորքերը իրենց իսկ վերահսկողության տակ եղած հողերն են ազատագրել, ապա շատ վատ է։ Այդ հողերը երբեք հայկական զինուժի վերահսկողության տակ չեն եղել, որ մի հատ էլ իրենց վերահսկողության տակ անցնեն»,-ասել է նա։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին