▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած մարդը դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի խորհրդարամական ընտրություններում

«Սիրելի հարգելիներ, այսօր մեծ զարմանքով և զայրութով տեղեկացա, որ սույն թվականի հուլիսի 5-ին մահացած հայրս՝ Լենդրուշ Ժորայի Արզումանյանը, դիտորդային առաքելություն է իրականցրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ:

 

 

 

 

 

 

 

Անկախ Հայաստանում կայացած բոլոր ընտրություններում հայրս մշտապես իր ակտիվ մասնակցությունն է բերել՝ լինելով տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահ, հանձնաժողովի անդամ, վստահված անձ, ուստի նրան Կոտայքի մարզում շատերն են ճանաչում, բայց նրա անունը այս ցուցակում անամոթաբար ընդգրկողը հավանաբար չգիտի որ հայրս մահացել է:

 

 

 

 

 

 

 

Քիչ էր մնում հավատայի, վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններին հանգուցյալները հեռու են եղել ընտրական գործընթացներից.... հիմա ասացեք ինչ է մնում ինձ անել .....հավանաբար մեկ բան՝ ՔԱՅԼ անել ու թքել այս անդրշիրիմյան թափանցիկ ընտրությունների վրա: Կից ներկայացնում եմ ասածս հավաստող փաստաթուղթը, որը հասանելի է elections.am կայքում»,-գրել է Լուսինե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին