▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես պետությանը դատի չեմ տա. Մանվել Գրիգորյանը չի ցանկացել դիմել Եվրոպական դատարան

Ցավոք Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան: Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը ցավով նշեց, որ Մանվել Գրիգորյանը չի ցանկանում, որ դատական ակտերը ներպետական ատյանները սպառելուց հետո գնան Եվրոպական դատարան:

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով, պաշտպանական կողմը փորձելու է խորհրդատվություն տալ, որ դա օրինական, իրավաչափ ընթացակարգ է եւ ուղղակի ակնհայտ է ընտրովի արդարադատություն էիրականացվել կալանքի հետ կապված. «Եթե ներպետական ատյաններում արդյունքի չհասնենք, հորդորելու ենք, որ այն գնա ՄԻԵԴ: Նա այլ կերպ է նայում իրավիճակին՝ ասելով՝ ես պետությանը դատի չեմ տա»,-ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին