▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գողություն՝ «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահից. հափշտակել են մի քանի միլիոնի ժամացույցներ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել երեկ՝ դեկտեմբերի 17-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ժամը 06։00-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի բնակիչ՝ 42-ամյա Արտյոմ Մկրտչյանը, ով հայտնել է, որ նույն օրը, 05։40-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Մոսկովյան փողոցի 31 հասցեում գործող «Էյֆֆել» ժամացույցների խանութ-սրահի մուտքի դռան փականը և այնտեղից հափշտակել մեծ քանակի տարբեր տեսակի ժամացույցներ։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ գողացված ժամացույցների արժեքը կազմում է մի քանի միլիոն դրամ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին