▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՔԿ-ի տարածած տեղեկությունները սուտ են և զրպարտություն. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել.



 

 

 

 

 

 

 

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ տեղ գտած տեղեկությունները, որոնք նաև տարածվեցին լրատվամիջոցների կողմից, ամբողջությամբ սուտ են և զրպարտություն։

 

 

Վստահ եմ, որ քրեական գործի օբյեկտիվ նախաքննությամբ այդ տեղեկությունները հերքվելու են, իսկ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, մեղավոր անձը պետք է ենթարկվի պատասխանատվության ակնհայտ սուտ մատնության համար»։

 

 

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործ է հարուցվել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին