▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փող ունենալու ցանկությունը մեծ է. արդյո՞ք նրան այս անգամ էլ կհաջողվի խուսափել. РЕСО-Гарантия ընկերության արձագանքը

Asekose.am-ը ներկայացնում է РЕСО-Гарантия ընկերության պարզաբանումը մամուլում և համացանցում տարածված այն տեղեկությունների վերաբերյալ, ըստ որոնց՝  Ուկրաինայում  #РЕСО-Гарантия–ի սեփականատերերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, և նրանք որոնման մեջ են:

«Օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Ուկրաինայում  #РЕСО-Гарантия–ի սեփականատերերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ և նրանք որոնման մեջ են: Մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են կանգնած այդ տեղեկատվական գրոհի ետևում, և ով է այդ տեղեկատվության ենթատեքստի հեղինակը: Ահա թե ինչ են, և թե ինչ հնարավոր եղավ պարզել: 

Ռուսական բիզնեսի վրա մայդանական գրոհների ալիքը (կան բազմաթիվ այդպիսի օրինակներ) հասավ նաև #РЕСО-ին: Լեվ Խլյավիցի գլխավորած հայտնի ռեյդերային խումբը հասավ նրան, որ Ուկրաինական ոստիկանությունը #РЕСО-Гарантия –ի բաժնետերեր Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին հայտարարեց որպես որոնման մեջ գտնվող անձերի: 

Մինչ այդ արդեն եղել են դեպքեր, երբ փորձել են «իրենցով անել» Ուկրաինույում գործող ռուսական արմատներով բիզնեսները: Բոլորս էլ հիշում ենք #Сбербанк-ի և #ВТБ-ի գրասենյակների զավթումները, Լուկօյլի բենզալցակայանի վրա ազգայնականների գրոհը: Մայդանի հայտնի դեպքերից հետո նախկինում #РЕСО խմբին պատկանող «ПРОСТО страхование»  ընկերության աշխատակիցների նկատմամբ ևս բազմաթիվ անգամ սպառնալիքներ են հնչեցրել, իսկ ընկերության գրասենյակի մուտքի մոտ փակցված էր «Մոսկվացիներ, կորե՛ք այստեղից»  գրությունը:

 

 

Ուկրաինական ԶԼՄ-ները պարբերաբար տարածում էին սադրիչ հոդվածներ, որոնց հեղինակները ուկրաինական ղեկավարության ուշադրությունն էին հրավիրում այն կեղծ փաստի վրա, իբր Ուկրաինայում Սարկիսովների վաստակած փողերը ծախսվում են Դոնբասում ընթացող պատերազմը ֆինանսավորելու վրա: 2015 թ. Սեպտեմբեր ամսին պարոն Խլյավիչը, թերևս պոկեր խաղալիս ահռելի գումարներ տանուլ տալուց հետո, ևս որոշեց ռուսաստանցիների հաշվին վերականգնել իր խարխլված անձնական ունեցվածքը:  Նա հանկարծ հիշեց, որ 2008 թվականին #РЕСО խմբին վաճառել է Укринмедстрах ուկրաինական ապահովագրական ընկերության բաժնեմաս: Գործարքի կնքումից 7 տարի անց նա որոշեց, որ իրեն պարտք են, ոչ ավել, ոչ պակաս, մի քանի միլիոն դոլար:  Ընդորում, ոչ թե #РЕСО խումբը, այլ անձամբ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները: Եվ դա չնայած այն փաստի, որ նրանք այդ պարոնին արդեն 10 տարի չեն էլ տեսել...

Խլյավիչը գործի էր դրել փողերի «հափշտակման» Ուկրաինայում կիրառվող հայտնի սխեման: Սկզբում նա իր վարդագույն երազանքների ընդհանուր գումարը պարզապես բազմապատկեց երեքով, ու 32 միանման  հայց ներկայացրեց Ուկրաինայի 5 տարբեր դատարաններ: Ինչու՞ 5: Որ գտնի «համապատասխան» դատավորի: Խլյավիչի համար հոգ չէ բազմաքանակ հայցեր ներկայացնելը: Բավական է  համապատասխան շրջաններում գտնել 5 բոմժ ու կեղծ փաստաթղերով նրանց դարձնել «համատեղ երաշխավորներ» #РЕСО բաժնետերերի հետ: Այդպիսով ցանկացած քանակի հայտեր համապատասխան դատարանի կողմից հեշտությամբ ընթացք կստանան:

Այսպիսին է  «նոր» Ուկրաինայի տխուր իրականությունը: Չդիմանալով Քաղաքացիական դատարաններում Սարկիսովների շահերի պրոֆեսիոնալ պաշտպանությանը, Խլյավիչը սկսեց ուկրաինական ոստիկանությանը գրոհել քրեական գործ հարուցելու դիմումներով՝ մեղադրելով Սարկիսովներին մարդկությանը հայտնի բոլոր մեղքերի մեջ:   

Ուկրաինայի ոստիկանությունը Խլյավիչի նկատմամբ զարմանալի վստահություն ցուցաբերեց. Պարզվեց, որ ոչնչով չհիմնավորված նրա ասածները բավարար են՝ գործ հարուցելու համար: Իսկ մնացածն արդեն ավարտի պետք է հասցներ իր կողմից կոռումպացված  օրենսդիր համակարգը: Ու նրանց համար բոլորովին նշանակություն չունի, որ կեղծիքը վաղուց արդեն ապացուցվել է Ֆրանսիայի Գերագույն դատարանի քննության կողմից: Դե ախր փող ունենալու ցանկությունը շա՜տ մեծ է:

Մի անգամ Խլյավիչին արդեն հրաշքով հաջովել է խուսափել քրեական պատասխանատվությունից: Դա այն դեպքն էր, երբ Ուկրաինայի դատախազությունը 49-928 քրեական գործը հարուցեց`ընդդեմ կեղծիքների և պետական ապահովագրության ապօրինի վաճառքի, արտասահմանցի զբոսաշրջիկների, հիմնականում Թուրքիայի քաղաքացիների համար: Արդյո՞ք նրան այս անգամ էլ կհաջողվի խուսափել:  

Որքան մեզ հայտնի է, մի քանի երկիր Խլավիչի նկատմամբ արդեն իսկ քրեական գործեր են հարուցել ՝ դրամաշորթության մեղադրանքով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին