▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում. Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ առողջապահության ոլորտում գենետիկ հետազոտությունների ծավալի ավելացման և այդ նպատակով մշակված «Հայկական գենոմ» նախագծի վերաբերյալ:

 

 

 

Անդրադառնալով քննարկման նպատակին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Վերջին շրջանում կառավարությունը, ես և այլ օղակներ ներդրումային և քաղցկեղի դեմ պայքարի հետ կապված բազմաթիվ առաջարկներ ենք ստանում: Այդ առաջարկների և տարբեր գաղափարների հոսքն այնքան շատ է, որ անհրաժեշտություն կա քննարկել դրանց առնչությունը միմյանց հետ՝ որքանո՞վ են դրանք մտնում ընդհանուր տրամաբանության մեջ, որքանո՞վ են շարունակում կամ հակասում մեկը մյուսին, արդյոք կարո՞ղ ենք այդ բոլոր առաջարկությունները դիտարկել մեկ շղթայի մեջ: Կարծում եմ, որ այսօրվա քննարկման արդյունքում կարող ենք ընդհանուր դաշտի ու միտումների մասին տեղեկատվությամբ փոխանակվել և որոշակի պատկերացումներ կազմել»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին