▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը կարող է հայտնվել ազատության մեջ. ով կվճարի գրավը

Վաղը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կշարունակվի ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ դատաքննությունը։

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նիստը տեղի ունեցավ տարեվերջին, սակայն հետաձգվեց: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավի չափի սահմանումը թողել են դատարանի հայեցողությանը, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, խոսքը մոտավորապես 20 մլն դրամ գումարի մասին է, որն էլ պատրաստվում են վճարել ՀՀ երկրորդ նախագահի գործընկերները` AFK system կորպորացիայից, որի տնօրենների խորհրդի անդամ է հանդիսանում նաև հենց երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դժվարացել է պատասխանել գրավի չափի և այլ մանրամասների հետ կապված հարցերի` քանի դեռ գրավը որպես խափանման միջոց կիրառելու որոշում չի կայացվել: Օրբելյանից հետաքրքրվել են, թե ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել վաղը և որ դեպքում է գրավը կիրառվում որպես խափանման միջոց: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Երբ կիրառվում է կալանք, դատարանը գնահատում է` կա արդյոք հիմնավոր կասկած. անձը կարող է արդյոք խոչընդոտել, թաքնվել քննությունից և այլն: Եթե անձը գտնում է, որ կարող է նման բաներ լինել, ապա կալանքի միջնորդությունը բավարարում է: Դրանից հետո դատարանը անդրադառնում է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցին. արդյոք կա խափանման միջոց, որը կարող է նույն նպատակին ծառայել, ինչ-որ կծառայեր կալանքը», – պարզաբանել է նա: Փաստաբանի խոսքով, գրավ կիրառելու դեպքում դատարանը մի քանի հանգամանք է հաշվի առնում: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին