▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա. Արայիկ Հարությունյանն անակնկալ այց է կատարել դպրոց և մանկապարտեզ

ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ առավոտյան անակնկալ կերպով այցելել է դպրոց և մանկապարտեզ:

 

 

«Այսօր առավոտյան եղել եմ Մալաթիա- Սեբաստիա  վարչական շրջանի մեկական դպրոցում և մանկապարտեզում՝ համոզվելու համար, թե ինչպիսի իրավիճակ է այստեղ՝ առաջին հերթին հիվանդությունների առումով և արձանագրել եմ, որ դպրոցում բացակաները շատ չէին: Իրավիճան այնպիսին էր, ինչպիսին ավագ դպրոցներում է լինում: Սակայն կար կարգապահության խնդիր:

Ես ուզում եմ, որ արձանագրենք, որ դպրոցների ընդհանուր ֆիզիկական վիճակը բարվոք չէ, դրանով է պայմանավորված նաև, որ անհրաժեշտ բարձր ջերմային ֆոնը չի ապահովվում դպրոցներում: Երեխաների ծնողները, մտահոգվելով համացանցում տարածված լուրերով, երեխաներին չեն բերել դպրոցներ և մանկապարտեզներ, ուսուցիչների կարծիքով՝ հետտոնական շրջանում հաճախելիության թիվը կկարգավորվի:

 

 

 

Կրթության նախարարության, առողջապահության նախարարության և տարածքային կառավարման նախարարության ղեկավարներն ուշադիր հետևում են իրավիճակին, և դասերի հետաձգման անհրաժեշտություն չկա այս պահին գոնե և այնպիսի ֆոն է զարգանում, որ, կարծես թե, դրա անհրաժեշտությունը չի էլ լինելու»:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին