▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեւի բանակն էին ման գալիս». խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը

Վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երեւանում գտնվող տանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Վահագն Հարությունյանը։

 

 

«Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երեւի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երեւի ավելի լավ եմ թաքցրել՝չկարողացան գտնել»,–news.am կայքի հետ զրույցում ասել է  հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան։

Անդրադառնալով իր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու դատարանի որոշմանը, Վահագն Հարությունյանն ասել է.

«Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել եւ բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ Վահագն Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել «առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու» համար, նրա, ինչպես նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին