▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կուզենայի` ոգին, որն այսօր կա Հայաստանում, արտահայտվի նաև ազգային հավաքականի խաղում.Նիկոլ Փաշինյան

Հաշված ժամեր էին մնացել, հասկացա, որ ինձ այցելել է մահը. Հարություն Մովսիսյան

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանն ինձ զանգահարել է, պատրաստ եմ հրաժարական տալ. Օսիպյան

Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ճանկռեն, իրենք անելիք չունեն. Նիկոլ Փաշինյանը՝ ռեկտորների մասին

Ինչո՞ւ է ինքնաբացարկ հայտնել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորը



2019-01-10 22:41:59

 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով դատավոր Նելլի Բաղդասարյանը բավարարել է ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որը ներկայացվել էր դատախազների և քննիչի կողմից:

Դատարանի որոշումն այսօր տրամադրվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբին:

 

 

 

 

 

 

 

 

 

Որոշման  հիմքում դատարանը դրել է այն, որ Ռոբերտ Քոչարյանին և «Մարտի 1»֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել միևնույն գործի շրջանակներում և քանի որ դատավոր Բաղդասարյանը նախկինում  Վահագն Հարությունյանի գործով ինքնաբացարկ է հայտնել, ապա պետք է ինքնաբացարկ հայտնի նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով:

Միևնույն ժամանակ որոշման մեջ նշվում է, որ այդ հանգամանքների առկայությունը չի խոչընդոտում նախագահող դատավորին՝ գործով անկողմնակալ լինելու առումով, սակայն հաշվի առնելով, որ դրանք  արդեն իսկ ողջամիտ կասկած են հարուցել տվյալ նախագահող դատավորի անկողմնակալության մեջ /այդպիսի կասկած հայտնել են միայն դատախազները և քննիչը/, ուստի այդ հանգամանքների առկայության պայմաններում միջնորդության քննության արդյունքում կայացած ցանկացած որոշում (բավարարման կամ մերժման) անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել դատավորի անկողմնակալության և անաչառության մեջ:

 

 

 

 

 

 

 

 

Դատավոր Բաղդասարյանը գտել է նաև, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելն ու միջնորդությունն այլ դատավորի վարույթ փոխանցելը չի կարող հանգեցնել որևէ բացասական հետևանքի:

Ռոբերտ Քոչարյանի գործով պաշտպանական խումբ







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.